National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.03.2021
«Վարկանիշային ընտրակարգը հանելու արդյունքում խաղի կանոնները ոչ թե բարդանում են, այլ պարզեցվում». Արթուր Հովհաննիսյան
1 / 2

Մարտի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունան անդամներ Հայկ Կոնջորյանը, Արտակ Մանուկյանը եւ Արթուր Հովհաննիսյանը անդրադարձան Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Հայկ Կոնջորյանը նշեց, որ ԸՕ-ի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ակտիվ քննարկումներ են ընթանում միջազգային կառույցների, Հայաստանում քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը եղել է մեր քաղաքական հանձնառությունը: Մենք մեր հանձնառությանը հավատարիմ ենք: Բազմաթիվ այլ փոփոխություններ եւս նախատեսվում են, սակայն պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ ընտրակարգը քաղաքական իմաստով դարձել է քննարկումների առաջամարտիկը: Խմբակցությունում որոշում է կայացվել անցում կատարելու պարզ համամասնական ընտրակարգի: Այս պահին քննարկումները շարունակվում են: Դրանք ընթանում են նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ: Առաջիկայում կունենանք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,-հայտնեց Կոնջորյանը:

Նա հավելեց, որ Վարչապետի հայտարարությունը վերաբերել է ընտրակարգին, սակայն շրջանառության մեջ դրվել են անցողիկ շեմերի, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցերը եւ մի շարք այլ փոփոխություններ, որոնք բերելու են ԸՕ-ի բարելավմանը եւ առավել ազատականացմանը:

Բարձրացվեց ԸՕ-ի փոփոխությունների ընդունման հարցում կոնսենսուսի անհրաժեշտության հարցը: «Կոնսենսուսի բացակայության պայմաններում կգնա՞ք փոփոխության»,-հարցրեց Հանրային հեռուստաընկերության թղթակիցը:

«Խոսքը գնում է վարկանիշային ընտրակարգը հանելու մասին, ինչի արդյունքում խաղի կանոնները ոչ թե բարդանում են, այլ պարզեցվում: Սա, կարծում եմ, կոնսենսուսի արժանացել է առնվազն արտախորհրդարանական ուժերի,  քաղհասարակության կողմից: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից նշվել է, որ իրենց համար անցումն այլ ընտրակարգի խաղի կանոնների փոփոխություն չէ: Չեմ կարծում, որ ընտրակարգի փոփոխությունը կհանգեցնի խաղի կանոնների այնպիսի փոփոխության, որը խնդիրներ կառաջացնի քաղաքական միավորների համար: Ընդհակառակը, քաղաքական ուժերի եւ ընտրողների համար ընտրակարգը պարզեցվում է»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:

Հայկ Կոնջորյանը հավելեց. «Ընտրակարգի փոփոխության վերաբերյալ մեր հանձնառությունը որեւէ մեկի համար անակնկալ չի եղել: Մեզ համար կարեւոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշումը կայանա կոնսենսուսի պայմաններում, որը եղել է. վարչապետը հանդիպել է երկու խմբակցությունների հետ եւ ընտրությունների գնալու որոշում է ընդունվել: Խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները եւ ներկայացուցիչներն ընտրակարգի վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարել են, որ երկու ընտրակարգով էլ պատրաստ են գնալու ընտրությունների: Մենք շարունակել ու շարունակում ենք աշխատել այդ թվում մեր խորհրդարանական գործընկերների հետ կոնսենսուսի հասնելու համար»:

Արտակ Մանուկյանի գնահատմամբ՝ ԸՕ-ի փոփոխություններն ինքնանպատակ չեն, դրանք սերունդների համար են: «Մենք պետք է որոշենք՝ անհատների՞ն ենք ուզում կարեւորել, թե ինստիտուտները»,-ասաց պատգամավորը:


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am